Թայվանում երկրաշարժի զпհերի թիվն աճել է

Թայվանում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 10-ի, 934 մարդ վիրավորվել է, չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով կղզու հրշեջ ծառայությանը։

«Հուալիեն շրջանի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 934-ը, ևս 56 մարդ մնացել է արգելափակված»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում