Թուրքիայում սպառողական գների աճի տեմպերը մարտին կրկին արագացել են՝ հասնելով 2022 թվականի նոյեմբերից ի վեր նոր առավելագույնi, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով TurkStat-ին՝ վիճակագրական ծառայությանը։ Նշվում է, որ մարտին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 68,5 տոկոս։ Անցյալ ամիս կրթության, առողջապահության, տրանսպորտի և սննդի ծախսերը ցույց են տվել ամենամեծ աճը այն բանից հետո, երբ փետրվարին գնաճը հասել էր 67,07 տոկոսի։ Սակայն ENAG-ը (անկախ տնտեսագետների խումբ) հայտարարում է, որ իրենց սեփական հաշվարկներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը կազմում է գրեթե 125 տոկոս: Պաշտոնական տվյալներով՝ ամսական գնաճի դանդաղումը փետրվարի 4,53 տոկոսից հասել է 3,16 տոկոս։ Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքն էլ X-ում գրել է, որ «ամսական գնաճը նվազել է իրենց կանխատեսմանը համապատասխան»։ Կենտրոնական բանկի՝ ավանդական քաղաքականությանը վերադառնալուց հետո, որը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 50 տոկոսի, կառավարությունը նաև խոստացել է վերահսկել ծախսերը՝ արգելակելու գնաճը: «Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, մինչև հասնենք գների կայունության մեր նպատակին, որը մեր առաջնահերթությունն է»,- գրել է թուրք նախարարը։ Էմմա Չոբանյան
Թпւրքիայում գնաճը կազմել է 68,5 տոկոս՝ հասնելով 2022թ․ նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի
