Հրատապ. ՊԵԿ ում կաշառակեր պաշտոնյաներ են ձերբակալվել. ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հահակոռուպիցոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ՊԵկ-ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության գլխավոր օպերլիազորները կոռուպցիոն մի քանի դեպքերի մեջ են ներգրավված: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նշված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալել ու Հակակռուպցիոն կոմիտե են տեղափոխել Կամսար Ավետիսյանին, Վոլոդյա Ավագյանին: Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նրանց աշխատավայրում են ու կատարում են խուզարկություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստերը հիմնավորված են, հակառակ դեպքում նրանց չէին ձերբակալի ու խուզարկություններ չէին կատարի:

Կիսվել սոց․ ցանցերում