Հերմոսոյին համբուրելու դեպքի առթիվ Իսպանիայի դատախազությունը նախաքննություն է սկսել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նկատմամբ

Իսպանիայի դատախազությունը նախաքննություն է սկսել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի նկատմամբ՝ կանանց աշխարհի առաջնության եզրափակիչից հետո մեդալների հանձնման արարողության ժամանակ Խեննի Հերմոսոյին համբուրելու համար՝ պատճառաբանելով, որ դա կարող է «սեռական ոտնձգություն» հանցագործություն լինել։ Գրել է Sky Sports-ը։

Ռուբիալեսը համբուրել էր Իսպանիայի հավաքականի հարձակվող Հերմոսոյի շուրթերն 8 օր առաջ՝ Անգլիայի դեմ եզրափակիչում Իսպանիայի հաղթանակից հետո (1-0):

Ազգային դատարանի դատախազությունը ստացել էր վեց բողոք, սակայն հետաքննություն սկսելուց առաջ սպասում էր խաղացողի բողոքին:

Նախաքննությունը սկսվել է Հերմոսոսյի հայտարարությունից հետո։ Ֆուբոլիստուհին ուրբաթ օրը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրեն խոցելի է զգում և եղել է «իմպուլսային, սեքսիստական, անտեղի արարքի զոհ՝ առանց իմ կողմից որևէ համաձայնության»:

Կիսվել սոց․ ցանցերում