Այսօր՝ ապրիլի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրապետության փողոցի թիվ 27/1 հասցեում գործող «Շաֆրան» հացատան պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտակա հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են հացատան աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի տեխնիկայի գծով տեղակալ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարզվել է, որ այրվել է Վահագն Հովսեփյանին պատկանող հացատան համակարգիչը, 50 գմ էլ մալուխը և ջերմահարվել՝ մոտ 20քմ կախովի առաստաղը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/04/08/1259198?fbclid=IwAR3PbYrNIXhBvfXqtBWsCkD2rZHhAus6SDEmX6HcIp-xBusOwoHrDU-TJAg_aem_AYhShsO2TIl62a6XeHJLSjYB7ml7aehiNWkaZK8i8v3waLvOJePq53B8pdUPmdY9Z_-RmBPOKj_xKdtu4jJKOd3U
