Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն։
Այս մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչությունը։
Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների միջև։
