Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Կառավարության հետ հարց ու պատասխանին ընդդիմադիր խմբակցությունների ներկա չլինելուն:
«ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է, իսկ սա հող հանձնելու մասին կեղծիքներ տարածող իրականությունից փախած ընդդիմության պատկերը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը՝ հրապարակելով լուսանկար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդարանական ընդդիմության պատգամավորները չեն մասնակցում Կառավարության հետ հարցուպատասխանին։

