Մի շատ տրամաբանական հարց կարելի՞ է։
Ո՞ւր կորան Երասխում կրակոցների ու լարվածության լուրերը։
Չեմ ալարել․ հատ առ հատ թերթել եմ վերջին տարվա լրահոսն ու ոչ մի բան չեմ գտել։
Չէ՞, որ դա ամենախոցելի ու մոտիկ ուղղությունն է մեր մայրաքաղաքի տեսանկյունից։
Ո՞ւր մնացին այն սարսափելի ենթադրությունները, որ այս ուղղությամբ են հարձակվելու մեր անմիջական թշնամիները իրենց զրահատեխնիկայով, հրետանիով, նորագույն ԱԹՍ֊ներով։
Հանկարծ Ալիևի միապետական ու սանձարձակ բռնապետությունը դարձա՞վ «քաղաքակիրթ», խայտառակ ինքնակապիտուլյացված Հայաստանը ոտքի կանգնե՞ց, թե մեր «դաշնակիցները» սկսեցին ակտիվ միջամտե՞լ։
Ոչ մեկը, ոչ մյուսը և ոչ էլ երրորդը։
Ուրեմն ի՞նչ տեղի ունեցավ։ Կարո՞ղ եք ասել, թե տեղեկատվական ձեր հիմնական աղբյուրներն անկարող են բացատրել այս փաստը։
Դուք էլ եք հավատո՞ւմ, որ Նախիջևանը իր այսպես կոչված 400 000 բնակչությամբ և Թուրքիայի ակտիվ աջակցությանբ սպառնալիք է կախված առաջին հերթին Արարատյան դաշտավայրի գլխին։
Իսկ վերջին անգամ ե՞րբ եք ճշտել Նախիջևանի բնակչության իրական քանակը և թե որքա՞ն թուրքեր են գտնվում այս պահին Նախիջևանում։
Էս խոսքի ազատության, տեղեկությունների անարգելք փոխանակման «լուսավոր ու պայծառ» դարում բա ամոթ չէ, որ չենք կարողանում իմանալ իրողությունը մեր սահմանից այն կողմ։
Շատ շուտով ամոթից գետինը կմտնենք, որ մեր քթից բռնած այսքան ժամանակ մոլորացրել են։
Շատ գաղտնիքներ են բացահայտվելու։
Հետաքրքիր է, որ բոլոր տերությունները գիտեն իրականությունը, քանի որ օպերատիվ տեսադիտարկան հզոր միջոցներ ունեն, բայց ձեն չեն հանում այս թատրոնը տեսնելիս։
Քարն իրենց գլուխ։
Աղբյուրը՝
