ԱՄՆ-ն օգնեց Իսրшյելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդшչու սարքերն ու հрթիռները.Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենհայտարարել է, որ ԱՄՆ-ն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները», որոնք եկել են Իրանից։

Ըստ նրա՝ այդ նպատակով վերջին շաբաթվա ընթացքում տարածաշրջան է ուղարկել ամերիկյան ռազմական ինքնաթիռներ և հակահրթիռային պաշտպանության համակարգերով նավեր:

«Այս տեղակայման և մեր զորքերի բացառիկ հմտության շնորհիվ մենք օգնեցինք Իսրայելին խոցել մուտքային գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները:

Ես ամենախիստ կերպով դատապարտում եմ այս հարձակումները»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ գիշեր:

Կիսվել սոց․ ցանցերում