Տարբերություն կա՞ Ցեղшսպшնություն և Մեծ Եղե ռն արտահայտությունների միջև․ Քոչարյանը անդրադարձավ հարցին (տեսանյութ)

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանանգիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ իր հայտարարությանը, որ եթե ասում ենք՝ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։

«Գուցե այդ թիվն ավելի շատ է կամ ավելի քիչ, մինչև հիմա մեր պետությունը ինչի՞ այդ խնդիրը չի հասցեականացրել, հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում, դա շատ կարևոր է ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար, դրանից վատ մի զգացեք։ Ցեղասպանության թանգարանում, այդ նկարներից բացի, պետք է լինի մեր նահատակված ժողովրդի անուն-ազգանունները, եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ և ավարտ։ Եթե մենք դա չարձանագրենք, հակառակ կողմը միշտ կարող է ասել՝ այդպիսի բան չի եղել, մինչև հիմա էլ ասում է, այլ նպատակ ման մի եկեք։ Դա մեզ է առաջին հերթին պետք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ վարչապետը իր ելույթներում ցեղասպանություն եզրույթի փոխարեն օգտագործում Մեծ եղեռն տերմինը, պատգամավորը նկատեց, որ այդ տերմինների միջև տարբերություն չկա։

Արթուր Հովհաննիսյան էլ, արձագանքելով այդ հարցին, ասաց․ «Դուք եկել ասում եք (-խմբ․ նկատի ունի լրագրողներին), որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից, ի՞նչ եք ասում, ես խնդրում եմ, նման բան չի կարող լինել, նման հարց մեր օրակարգում չկա, Հայաստանի ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, ներկա իշխանությունների օրոք մի շարք կարևորագույն պրոցեսներ են տեղի ունեցել Ցեղասպանության ճանաչման հետ կապված ԱՄՆ Սենատի կողմից և այլն»։

Անդրանիկ Քոչարյանը նաև շեշտեց․ «Մենք քայլելու ենք իրական Հայաստանով՝ չմոռանալով պատմական Հայաստանի մեր ժառանգությունը»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում