ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ (ՀՀՌՑ), ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանին:

Այս մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ մեծագույն պատասխանատվությամբ կկատարի կառույցի առջև դրված խնդիրները»,- ասված է գրառման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում