ՌԴ-ում ջրհեղեղի հետ կապված իրավիճակը լարված է, ջրի մակարդակը բարձրանում է

Ռուսաստանում Կուրգանի մերձակայքում գտնվող Տոբոլ գետի ջրի մակարդակը առավոտյան բարձրացել է ևս 29 սանտիմետրով և հասել 999 սանտիմետրի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

Կուրգանի շրջանի 18 բնակավայրերի բնակիչներին հորդորել են տարհանել ջրհեղեղի պատճառով:

Ջրհեղեղի հետ կապված իրավիճակը լարված է, ջրի մակարդակը բարձրանում է, շրջանի շատ բնակավայրեր կարող են հայտնվել ջրհեղեղի գոտում:

Կիսվել սոց․ ցանցերում