Երբ տեսագրվում էր հաղորդումը, որի հղումը կդնեմ մեկնաբանություն բաժնում, դեռեւս չկար լուրը, որ Ալիեւը ապրիլի 22-ին մեկնում է Մոսկվա: Սա էական հանգամանք է եւ վկայում է, որ խաղաղապահների թեմայի վրա չի եղել ամբողջական առեւտուրը, այն լինելու է Մոսկվայում: Իսկ սեղանին՝ Կովկասի ստատուս-քվոյի հարցն է, որը ռուս խաղաղապահների դուրս գալով ըստ էության բացվում է դարձյալ: 2020 թվականի նոյեմբերի 9-ին հաստատված ստատուս-քվոն, որը ռուս-թուրքական համաձայնություն էր, վերանում է ռուսների դուրս գալով: Ի՞նչ ժամկետով կլինի նոր ստատուս-քվոն: Եվ ամենայն հավանականությամբ, այն չի լինի առանց Իրանի:
Տեսանյութ․Ի՞նչ ժամկետով կլինի նոր ստատուս-քվոն
