Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է այս շաբաթ ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտան Պիեր-Էմիլ Հոյբերգին, հաղորդում է The Telegraph-ը։
28-ամյա դանիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Transfermarkt-ը Հոյբերգի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։
2020թ․ ամռանը Հոյբերգը «Սաութհեմփթոնից» է տեղափոխվել «Տոտենհեմ» 16,6 միլիոն եվրոյի դիմաց։
Հոյբերգը «Տոտենհեմում» մասնակցել է 147 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։
