Կունենա հետեւանք նույնքան, որքան ունեցել եւ ունենում է ուժի կիրառման բացառումը կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը

Միջազգային իրավունքի կարեւոր սկզբունքներից մեկը ուժի չկիրառում կամ ուժի կիրառման սպառնալիքի բացակայություն, որեւէ կերպ կապակցված չէ այսպես ասած պետական սահմանին:
Այն միջազգային իրավունքի համակարգի նույնպիսի բաղադրիչ է, ինչպիսին պետական սահմանն ու տարածքային ամբողջությունը:
Ադրբեջանը տարիներ է, ինչ խախտում է այդ միջազգային իրավունքը: Եվ այդ պայմաններում գտնվում են մարդիկ՝ պաշտոնյա, կամ հարակից, որոնք փորձում են լուրջ դեմքով հավաստիացնել, որ պետական սահմանը դա միջազգային իրավունք է, որի խախտումը Բաքվի համար կունենա հետեւանք:
Այո, կունենա հետեւանք նույնքան, որքան ունեցել եւ ունենում է ուժի կիրառման բացառումը կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը:
Որովհետեւ, հարկավոր է արձանագրել ըստ իս բավականին պարզ բանը. հետեւանքը պայմանավորված չէ նրանով, թե այսպես կոչված միջազգային իրավունքի ինչ տարր է խախտվում: Հետեւանքը պայմանավորված է նրանով, թե այդ իրավունքի «աղբյուրի» վրա նստած ուժային կենտրոնների ինչ շահ է խախտվում եւ ինչքան: Սա կարող է լինել իրավիճակի դե ֆակտո չափման ելակետը:
Կիսվել սոց․ ցանցերում