Մի վազեք ձեզ մոլորեցնող և ձեր կյանքը քարուքանդ անող մտքերի հետևից

Մի վազեք ձեզ մոլորեցնող և ձեր կյանքը քարուքանդ անող մտքերի հետևից,կանգ առեք,սթափվեք սովորեք տարբերել ձեր մտքերը,որոնք լցվում են ձեր վրա, թե որտեղից եկան, և ուր են տանում ձեզ։Մի մոլորվեք,մի վռազեք սովորեք տարբերել և կառավարել ձեր մտքերը։Մտքի կառավարումը սկսվում է նրանից, որ առաջինը պետք է չդատես դիմացինին,դատելը ահավոր չարիք է, սարսափելի մեղք,որը կռծում է մեր հոգին,դատարկում է այն,և չարը իսկույն այն լցնում է տարբեր մեղքերով ու մոլորություններով։ Աշխատեք սովորել հավատալ և վստահել ԱՍՏԾՈՒՆ,ոչ թե ձեր մտքերին։ Սովորեք աղոթել,մտքերի դեմ պայքարը սկսվում է աղոթքով և վերջանում է աղոթքով։ Սովորեք ՀԻՍՈՒՍԻ ԱՂՈԹՔԸ,
ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՈՂՈՐՄԻՐ ԻՆՁ։ Երբ մտքերը լցվում են ձեր վրա սկսեք աղոթել,այնքան մինչև կզգաք, որ դրանք թուլանում և չքվում են։ Սովորեք աղոթել, մի ծուլացեք։ Ամեն
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ.ԱՄԵՆ.
Կիսվել սոց․ ցանցերում