Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Շոտլանդիայի առաջին նախարար և ազգայնականների առաջնորդ Համզա Յուսաֆը Էդինբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին։

Քաղաքական գործչի որոշումը պայմանավորված է ընդդիմադիր կուսակցություններից անվստահության քվե ստանալու սպառնալիքով։ Այս մասին գրել է Independent-ը։

Նշում է, որ ելույթի ժամանակ նա դժվարությամբ է զսպել նյարդային լարվածությունն ու արցունքները։

Ընդդիմադիր կուսակցությունները նախատեսել էին անվստահություն հայտնել Յուսաֆին: Պատճառը SNP-ի հետ կոալիցիայի անդամ «կանաչների» հետ կլիմայական տարաձայնություններն են: Ավելի վաղ Շոտլանդիայի կառավարությունը չեղարկել էր ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը զրոյի հասցնելու հավակնոտ ծրագրերը, ինչն առաջացրել էր «կանաչների» դժգոհությունը: Ի նշան բողոքի, վերջինները որոշել են դուրս գալ SNP-ի հետ կոալիցիայից:

Դրանից հետո շոտլանդացի պահպանողականներն ու լեյբորիստներն առանձին-առանձին որոշել են խորհրդարանում դնել վարչապետին վստահելու հարցը։ Քվեարկություններից առաջինը նշանակվել էր չորեքշաբթի։

Համզա Յուսաֆը Շոտլանդիայի կառավարության նոր ղեկավար է ընտրվել 2023 թվականի մարտի վերջին։ Յուսաֆն առաջին մահմեդականն էր, որը գլխավորել է Շոտլանդիայի կառավարությունը։

Կիսվել սոց․ ցանցերում