Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Ժամը 13:00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից:

«Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները»,- հայտնեցին կառույցից:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 1-ին ևս փոքրաթիվ խմբերով բողոքի ակցիաներ են ընթացել ընդդեմ սահմանազատման գործընթացի։

Կիսվել սոց․ ցանցերում