ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադрբեջшնի սшհմանին իրականացվող սшհմшնազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը շարունակելու պատրաստակամությունը և ուրախ է առաջընթաց տեսնել երկրների միջև սահմանազատման հարցում։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն։

Դեսպանը հիշեցրել է, որ Եվրամիությունը ներգրավված է Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին և բանակցություններին աջակցելու գործում:

«Մենք տեսնում ենք, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, և սահմանների սահմանազատման գործընթացը նույնպես ընթացքի մեջ է»,- ասել է Միխալկոն՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Կիսվել սոց․ ցանցերում