Արեգակնային երկու նոր հզոր բռնկումները խափանումներ են առաջացրել Ճապոնիայում, Չինաստանում և Ավստրալիայում կարճ ալիքների ռադիոհաղորդակցությունում: Պայթյունները տեղի են ունեցել մայիսի 2-ին և 3-ին, հայտնում է Spaceweather պորտալը։
Ամենահզոր՝ X կատեգորիայի առաջին ժայթքումը, տեղի է ունեցել մայիսի 2-ին: Ավելի թույլ՝ M դասի հաջորդ պայթյունը, գրանցվել է մայիսի 3-ին:
Հետազոտողները նշել են, որ անցյալ X դասի բռնկումը ամենամեծն էր ներկայիս արեգակնային ցիկլի մեջ: Արտանետումների աղբյուրը եղել է արեգակնային բծերի AR3663 շրջանը:
Գիտնականները նշել են, որ առնվազն մեկ բռնկում ուղեկցվել է կորոնային արտանետմամբ (CME), արևային պլազմայի հոսքի ժայթքումով դեպի տիեզերք: ըստ հրապարակման՝ եթե այս ամպը հասնի Երկիր, այն կարող է առաջացնել նոր գեոմագնիսական փոթորիկ՝ վնասելով էլեկտրացանցերը, հեռահաղորդակցությունը և արբանյակները, որոնք պտտվում են մոլորակի շուրջը:
Արեգակնային հզոր բռնկումները խզել են ռադիոհաղորդակցությունը Ճապոնիայում, Չինաստանում և Ավստրալիայում
