Թունավորումից 5 մարդ է մшհացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Անհայտ նյութից թունավորումից Աստրախանում հինգ մարդ է մահացել, ևս 14 տուժած հիվանդանոցում է։

Այս մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությունից:

18-ից 40 տարեկան տղամարդկանց և կանանց դիերը հայտնաբերվել են մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ քաղաքի Սովետսկի և Տրուսովսկի թաղամասերում։ Նշվում է, որ նախկինում նրանք թմրանյութեր են օգտագործել, իսկ մահվան պատճառը եղել է անհայտ նյութից թունավորումը։

Անհայտ նյութից թունավորումով բժշկական կազմակերպություններ է ընդունվել նաև մարզի ևս 14 բնակիչ։ 11-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։

Հարուցվել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Իրավապահ մարմինները զննել են դեպքի վայրերը, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Կիսվել սոց․ ցանցերում