Կրшկոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փшմփուշտների հետքերով մեքենաներ

Մայիսի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել իրավապահները:

Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են «Մերսեդես» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ:

«Մերսեդես»-ի առջևի դիմապակու, իսկ «Լադա»-ի կողային հատվածի ապակու վրա եղել են կրակոցի հետքեր:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և կրակոցներ արձակած քաղաքացու ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, որը Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մ.-ն է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում