Լրագրող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանցիները հսկայական ֆինանսական, գիտական, փորձագիտական, քաղաքական ռեսուրսներ են ծախսում, որ ապացուցեն`մենք այլատյաց ենք, որ այլ ազգերի հետ չենք կարողանում ապրել։
Ու հիմա միտինգին դուրս գալ ու ճչալ՝ ով հայ չի թող գնա, փայլուն նվերա նրանց քարոզչությանը։ Վստահ եղեք, վաղը ՄԱԿ-ի կամ որևէ այլ դատավարությանը այս փաստը նրանք կմտցնեն մեր աչքը։
Համոզված եմ, ընդդիմությունը նման ցանկություն չունի, հետևաբար ամեն մեկին հարթակ ու միկրաֆոն տալուց առաջ պետք ա մի քիչ գոնե մտածել,
որքան էլ հայրենասիրական պոռոտախոսությունը խլացնի բանականությունը»։
