2003թ., երբ ՀՀ նախագահի թեկնածու էր առաջադրվել Ստեփան Դեմիրճյանը` երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի որդին, ժողովուրդն էլ նրա շուրջ էր համախմբվել եւ ընտրել նրան, այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի ակնարկ էր արել, որ պաշտոնը, կուսակցությունը ժառանգաբար չեն փոխանցում հորից որդուն: Հիմա նույն Քոչարյանի տղան հոր շնորհիվ է դարձել ԱԺ պատգամավոր, պարբերաբար էլ խոսակցություններ են շրջանառվում, որ ավելի մեծ հավակնություններ ունի: Հիմա իրավունք ունե՞մ, որպես իրեն բոլոր ընտրություններում մերժած, իր դեմ տասը տարի շարունակ մշտապես պայքարի դուրս եկած ՀՀ քաղաքացի, հարցնելու` ԱԺ պատգամավորի մանդատը ժառանգաբա՞ր է փոխանցվում, թե? ոչ:
ԱԺ պատգամավորի մանդատը ժառանգաբա՞ր է փոխանցվում, թե՞ ոչ
