Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որոշել է հոգեւոր ճեմարան բացել։ Նպատակն առաքելական եկեղեցու կրոնավորների պատրաստությունն է։
Արդեն իսկ հայտարարվել է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն։
Նշվում է, որ ուսուցումը հնգամյա է (բակալավրիատ), որից հետո շրջանավարտները կարող են եւս մեկ տարի ուսանել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի մագիստրատուրայի բաժնում։
Ուսուցումն անվճար է։
