Արտակարգ դեպք՝ Բալահովիտ գյուղում. հրդեհ է բռնկվել բենզալցակայանում լիցքավորված «BMW»-ում. կա վիրшվոր

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 70 հասցեում գործող «Ֆուգաս» բենզալցակայանի հաևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոյատից 2 մրարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր նաև մինչ շտապօգնության ժամանումը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին:

Վարորդը 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտաքյի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Լևոն Բադալայնի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ավետ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Վարուժան Գասկասյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը հեղուկ գազը լիցքավորելիս է եղել և ավարտելուց հետո նստել է ավտոմեքենան, միացրել շարժիչը և հրդեհ է բռնկվել:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/05/15/1261609?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0WiFX0xJAyXVWAHhLWHuzl—fSbeFdgtAs-y4FaZaSIpf1qcJvyiLThWk_aem_AeEXTrXSZL3camP5je1TFg0YshzvI7FpJp8kvGWV4xbEFw4Kr5SIR0HNlThLOEcHwG2qgXf8ckRtHPOOdmiWYU6C

Կիսվել սոց․ ցանցերում