Sky Sports-ը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների ամենթանկ տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։
Տրանսֆերների գները վերահաշվարկվել են՝ հաշվի առնելով գնաճի մակարդակը։
Դարպասապահ․ Կեպա Արիսաբալագա («Չելսի», 93 միլիոն ֆունտ ստերլինգ)։
Պաշտպաններ․ Պաուլու Ֆերեյրա («Չելսի», 92 միլիոն), Ռիկարդու Կարվալյու («Չելսի», 138 միլիոն), Ռիո Ֆերդինանդ («Մանչեսթեր Յունայթեդ», 199 միլիոն), Գրեմ Լե Սո («Չելսի», 102 միլիոն)։
Կիսապաշտպաններ․ Մայքլ Էսիեն («Չելսի», 171 միլիոն), Խուան-Սեբաստիան Վերոն («Մանչեսթեր Յունայթեդ», 173 միլիոն), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յուայթեդ», 165 միլիոն)։
Հարձակվողներ․ Շոն Ռայթ-Ֆիլիփս («Չելսի», 138 միլիոն), Անդրեյ Շեւչենկո («Չելսի», 216 միլիոն), Անխել Դի Մարիա («Մանչեսթեր Յունայթեդ», 160 միլիոն)։
