Գուբերնիստական շարժումն արդեն տապալվել է, բայց պարոն Գալստանյանին չեն ասում, որ տրամադրությունը չընկնի

Երևան քաղաքի՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ  Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Առաջնորդ ներկայացողն էլ ինչպե՞ս և ո՞ր լեզվով ասի, որ նա «կատարող» է բացառապես այս շարժման համատեքստում։
Քիչ առաջ լրագրողների հարցին ի պատասխան թե ո՞վ է ի վերջո իրենց վարչապետի թեկնածուն, ասաց.
(մեջբերեմ խոսքերը).
-այդ հարցը ինձ մի ուղղեք, ես ի՞նչ կապ ունեմ,
հետո ի՞նչ, որ ես եմ շարժման առաջնորդը, գնացեք կուսակցություններին հարցրեք, քաղաքական գործիչներին։

 

Այս անորոշության ֆոնին հիշեցի հայտնի ֆիլմից մեկ հատված, որում Մհեր Մկրտչյանն ասում էր.
-Լավ հիմա մենք այս «տակառիկը» ու՞ր դնենք:
Իսկ այս` գուբերնիստական շարժումն արդեն տապալվել է, բայց պարոն Գալստանյանին  չեն ասում, որ տրամադրությունը չընկնի:
Կիսվել սոց․ ցանցերում