Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մшհшցել է

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Երվանդ Բաղդասարյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում «Մշո օջախ» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա ծառին, արմատախիլ արել այն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Արմեն Հ.-ն «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, նված բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայում, գիտակցության չգալով մահացել է:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Կիսվել սոց․ ցանցերում