Այսօր առավոտից սոցցանցի տարբեր օգտատերեր քննարկում են Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման տարբերանշանը:
Բանն այն է, որ այն ստեղծված է Բաքվում Ղարաբաղի պատերազմից հետո՝ որպես հենց պատերազմի խորհրդանիշ տեղադրված արձանի հետ: Ի դեպ, նմանատիպ արձան կա ոչ միայն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, այլև հայաթափված Հադրութում, այն տեղադրել են Ադրբեջանի իշխանությունները:
Բռունցքի տեսքով արձանները անվանվել են «Երկաթե բռունցք», երկուսի վրա էլ կա գրություն՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»:
Զարմանալի է, որ մի քանի օր շարունակ ադրբեջանական լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերի տարատեսակ էջերում երևացող արձանի նմանությունը իրենց խորհրդանիշին Գալստանյանի շարժման կազմակերպիչները չեն նկատել, կամ, միգուցե, նկատե՞լ են:
Արձանը՝ Բաքվում

Արձանը՝ Հադրութում

