Երեկ և այսօր Աջափնյակ վարչական շրջանում իր նախընտրական քարոզարշավն է իրականացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգարն Ավինյանը։ Նրա հետ քարոզարշավին մասնակցում է նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, որն այս պահին գտնվում է արձակուրդում։
Civic.am-ի հետ զրույցում խոսելով վարչական շրջանի խնդիրների մասին, Կամսար Բաբինյանն ասաց, որ խնդիրները գրեթե բոլոր վարչական շրջաններում նույնն են։ Նրա խոսքով՝ Աջափնյակում առաջինը, որ բնակիչները բարձրաձայնում են, դա ոռոգման ցանցի հետ կապված խնդիրն է։
«Երեխաների հետ կապված շատ հարցեր բարձրացվեց ֆուտբոլի դաշտերի վերաբերյալ և պետք է ասել, որ լսելով մեր երեխաների հորդորը, կոչերը, պարոն Ավինյանի հանձնարարականը կա որպեսզի բոլոր ֆուտբոլի դաշտերը, որը որ ունենք, եկող տարի ամբողջությամբ վերանորոգելու ենք և ծածկը նոր որակի է լինելու, որպեսզի լինի բավականին երկարակյաց։ Աջափնյակի խնդիրներից մեկն է նաև կոյուղու խնդիրնը, ինչը նաև տարբեր վարչական շրջաններում էլ կա, բայց մեզ մոտ բնակֆոնդը բավականին հին է, այդ խնդիրը կա։ Այս տարի մոտավորապես 15 կմ Երևանի քաղաքապետարանը կոյուղի է փոխել, որից անմասն չի նաև Աջափնյակ վարչական շրջանը։ Մենք այս տարի մոտավորապես մեկ կմ-ի հասնող կոյուղու ցանց ենք մեզ մոտ փոխարինել և դեռ փոխարինելու ենք։ Մեծ աշխատանք ունենք, որը մոտակա օրերին կսկսի, դա Հալաբյան 9,7,5 և 3 շենքերի կոյուղու խնդիրն է, որը մոտ 10 տարվա խնդիր է»,- ասաց Կամսար Բաբինյանը։
Ի հավելումն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ եկող շաբաթ աշխատանքները կսկսեն և այդ խնդիրը հիմնովին լուծած կլինեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան
