Վերջապես պարզեցի, թե ինչի համար է քերիչի այս կողմը նախատեսված. Ձկա՞ն, բանջարեղե՞նի. Իրականությունը Ձեզ կզարմացնի

Խոհանոոցում կան իրեր, որոնք ոչնչով չես կարող փոխարինել: Ինչով փոխարինես բանջարեղենի կեղևազրկիչը կամ քերիչը: Ես օգտվում եմ մանրաղացից, բայց կան այնպիսի մթերքներ, որոնց անհրաժեշտ է հասարակ քերիչ: Բայց ահա ես միշտ զարմանում էի, թե ինչի համար է քերիչի ծակող կողմը: Սկզբում մտածում էի, թե սխտոր քերելու համար:

Հետո ընկերուհիս ինձ <<լուսավորեց>>՝ իբր այդ կողմը ձուկ մաքրելու համար է: Ես հավատացի նրան,փորձեցի և հասկացա, որ դա երկար է տևում և շատ է կեղտոտվում: ԵՎ ահա, երբ ես հիվանդանոցում պարկած էի վերջերս, այնտեղի խոհարարուհին ինձ հուշեց, թե ինչի համար է պետք քերիչի հակառակ կողմը՝ ծակող մասը: Ես ինձ այնքան հիմար զգացի:

Ես կարող էի այդ ամենի մասին տատիկիցս կամ մայրիկիցս իմանալ, բայց եղավ այնպես ինչպես եղավ: Այդ կողմը օգտագործվում է հյութ հանելու համար: Նրա վրա մանրացնում են գազար կամ խնձոր, հետո այդ ստացված զանգվածից առանձնացնում են հյութ: Երեխաների համար շատ բան պետք չէ, քերեցիր գազարը՝ հյութը պատրաստ է: Ես հիշեցի, որ տատիկս ինձ համար մանուկ ժամանակ միրգ էր քերում հետո սեղմում և հյութ սարքում:

Խորհրդային տարիներին թարմ հյութ չէիր կարող գնել, կարող էիր միայն պատրաստել: Իսկ երեխաներին սնունդ էր հարկավոր, այն ժամանակ վիտամինների պակաս կար: Այն ժամանակ քերում էին ամեն ինչ՝ մրգերից մինչև բանջարեղեն: Պարզ է, հեշտ և արագ ու լվանալու կարիք էլ չկար: Բայց այն մաքրելը շատ հեշտ է: Ատամի փայտիկները ձեզ օգնական:

Կիսվել սոց․ ցանցերում