«Իմնեմնիմ»-ի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է։
Նրանց նկատմամբ որպես խափանման նոր միջոց կիրառվել է վարչական հսկողությունը։
Հիշեցնենք՝ մայիսի 13-ին Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատավոր Տիգրան Ոսկանյանը ինքնաբացարկ էր հայտնել, դատական յիստը հետաձգվել էր։
Նախորդ ամիս հայտնել էինք, որ ձերբակալվել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը:
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալման վերաբերյալ:
Ըստ այդմ՝ 2024թ. մարտի 20-ին՝ ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Իմնեմնիմի»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։
Մեկ օր անց դատարանը Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:
