Դուբայ-Մումբայ ինքնաթիռը բախվել է ֆլամինգոների երամին․ թռչունները սшտկել են, հետադարձ չվերթը չեղարկվել է

Դուբայից Մումբայ ուղևորված Emirates ավիաընկերության մարդատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ֆլամինգոների երամին։

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորներն ու անձնակազմի անդամները չեն տուժել, սակայն տասնյակ թռչուններ են սատկել։

«Միջադեպի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, և Մումբայից Դուբայ EK509 հետադարձ չվերթը չեղարկվել է»,- հայտնել է ավիաընկերությունը

Ավելի վաղ հնդկական ANI գործակալությունը հայտնել էր, որ Մումբայի արևելքում գտնվող արվարձաններից մեկում հայտնաբերվել է 40 սատկած ֆլամինգո, որոնց հարվածել է մարդատար ինքնաթիռը։

Կիսվել սոց․ ցանցերում