Մամուլի հաղորդագրություն
Հարգելի լրագրողներ մայիսի 25-ին ժամը 12:00 Արմենիա Մարիոթ հյուրանոցում կկայանա լեգենդար, օսկարակիր Էնիո Մորիկոնեի որդու ՝Անդրեա Մորիկոնեի և Երևանյան Հեռանկարներ միջազգային երաժշտկան փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի մամուլի ասուլիսին: Սիրով կսպասենք Ձեզ նաև մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք անմոռանալի #Morricone Conducts Morricone համերգին: Մայիսի 26-ին կայանալիք համերգին Roma Sinfonietta նվագախմբին են միանալու Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը և Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը: Շատ հետաքրքիր է լինելու երկու մշակույթների միաձուլումը մեկ բեմում: Չափազանց մեծ կազմով և շատ տպավորիչ համերգ է սպասվում, որտեղ բացառիկ հնարավորություն կունենաք վայելելու օսկարակիր Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: «𝐑𝐨𝐦𝐚 𝐒𝐢𝐧𝐟𝐨𝐧𝐢𝐞𝐭𝐭𝐚» նվագախումբն իր ստեղծման օրվանից ի վեր ծավալում է երաժշտական լայն գործունեություն տարբեր երաժշտական ժանրերում և ոճերում ՝ սիմֆոնիկ երաժշտությունից, օպերայից և ջազից մինչև կինո և էթնիկ երաժշտություն: Սակայն նվագախմբի գործունեության ամենակարևոր մասն է կազմում Էնիո Մորիկոնեի սաունդթրեքերի մեկնաբանումը` ում հետ նվագախումբը համագործակցել է 1995 թվականից սկսված և համերգներ ունեցել աշխարհի ամենամեծ և հեղինակավոր բեմերում: Մայիսի 26-ին Դուք ևս կունենաք հնարավորություն վայելել հեղինակավոր նվագախմբի կատարումները:
