Իրանի խորհրդարանում վերընտրել են ղեկավարին

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորները երեքշաբթի օրը վերընտրել են Բեյքեր Քալիբաֆին նախագահի պաշտոնում, հաղորդում է Tasnim գործակալությունը։

2020 թվականի մայիսից այս պաշտոնը զբաղեցնող Քալիբաֆի թեկնածությունը ներկա 287 պատգամավորներից պաշտպանել է 198 պատգամավոր։ Նրա մրցակիցներն էին պահպանողական քաղաքական գործիչ Մոջթաբա Զուննուրը, որի օգտին քվեարկել էր 60 պատգամավոր, և Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին, ով ապահովեկ է հինգ պատգամավորի աջակցությունը։

Նախկինում Քալիբաֆը եղել է Թեհրանի վարչակազմի ղեկավարը, ինչպես նաև ղեկավարել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը։

Նախօրեին կայացել է նոր՝ 290-տեղանոց խորհրդարանի առաջին նիստը։

Իրանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել մարտի 1-ին, հիշեցնում է գործակալությունը։

Կիսվել սոց․ ցանցերում