2020թ. պшտերազմից հետո հաճախ էինք տարբեր հարթակներից լսում, որ Շпւշին ու Հшդրութը հետ ենք բերելու

2020թ. պատերազմից հետո հաճախ էինք տարբեր հարթակներից լսում, որ Շուշին ու Հադրութը հետ ենք բերելու: Եթե դա ասում էին անհատ քաղաքացիներ, որոնք մեր ներքին եւ արտաքին քաղաքականության մասին լուրջ պատկերացումներ ու գիտելիքներ չունեն, բնական է: Բայց այդպես հայտարարում էին նաեւ նախկինում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձինք, որոնք, թվում է, դիվանագիտության, պաշտպանունակության, աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ տարբեր պետությունների հետաքրքրությունների մասին քիչ թե շատ պետք է տեղյակ լինեին: Իսկ տեղյակ լինելու դեպքում նման հայտարարություններ անողներն առնվազն պետք է անելիք չունենային քաղաքականության մեջ, որովհետեւ պարզվում է, որ նրանք նման անլրջությամբ են (շատ մեղմ ասած) ժամանակին մոտեցել մեր երկրի համար լուրջ եւ կարեւորագույն հարցերին, պետության, դիվանագիտության, արտաքին հարաբերությունների մասին ունեցել են նման պատկերացումներ, ինչն էլ քայլ առ քայլ մեզ մոտեցրել է 2020թ. աղետին: Թե ինչու են իրենք նման գիտելիքներով ստանձնել այդպիսի պաշտոններ, մտել քաղաքականություն` իրենք կիմանան: Բայց Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու հայ ժողովուրդն են հատուցել այդպիսի <հայրենասերների> հայտարարությունների համար, որոնք նրանք չեն զլացել անել նաեւ իրենց պաշտոնավարման շրջանում: Ուղղակի բախտները բերել է` այն ժամանակ Ադրբեջանը դեռ նոր էր պարտվել, աշխարհաքաղաքական իրավիճակն էր այլ, պատերազմ չեղավ: Պատկերացնում եմ, թե ինչպիսի ինքնամոռաց կերպով էին նետվելու միջազգային հարթակներ` Շուշին ու Հադրութը հետ բերելու կատաղի մղումով:

Աղբյուրը՝

https://www.facebook.com/story.php?story_fbid=8076051055767834&id=100000890584832&rdid=RhOxSAQYxaPrhSdQ

Կիսվել սոց․ ցանցերում