Քարկոփը նույնպես աստիճանաբար ոտքի է կանգնում. հսկայածավալ աշխատանք է տարվում միաժամանակ բոլոր ուղղություններով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ հրապարակելով տեսանյութ աշխատանքների ընթացքից:
Պատգամավորը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ այցելել է Քարկոփ։ Տեղում աշխատանքներ են իրականացնոիւմ համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ավագանու անդամ Արեն Դալլաքյանը։
Քարկոփում տներից ու բակերից հեռացվում է տիղմը, հետիոնյաին կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Կատարվում է բնակֆոնդի վնասների, յգիների վնասների գույքագրում, շենք-շինությունների, տների սեյսմիկ գնահատում։
Իրականացվում են Էլեկտրասնուցման, խմելու ջրագծի վերականգնման աշխատանքներ։
Աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր փրկարարներ, կամավորներ, տասնյակ միավոր շինտեխնիկա։
Կատարվում են հակահամաճարակային միջոցառումներ։
Բնակիչներն ապահովվում են անհրաժեշտ սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով։ Ջրատար մեքենայով իրականացվում է ջրամատակարարում
Վերականգնվել են գազամատակարարումն ու կապը։
