Վարշավայում խեղաթյուրված է ներկայացվել Արցшխի մշակութային ժառանգությունը

Մայիսի 24-ին Ադրբեջանի նախաձեռնությամբ Վարշավայում բացվել է «Քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի բազմամշակութային ինքնատիպության մեջ» խարագրով ցուցահանդես։ Բացի Ադրբեջանից ժամանած պատվիրակությունից՝ բացմանը ներկա են եղել նաև Հռոմեակաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան այրեր և Խորհրդարանի մեկ պատգամավոր։

Ցուցահանդեսին մեծ մասամբ  ներկայացված է եղել Արցախի հայկական հոգևոր ժառանգությունը, որը մատուցված է որպես աղվանական։

Ցուցահանդեսի կազմակերպման գործում իրենց մեծ նպաստն են բերել Վարշավայի օգնական եպիսկոպոս Միխալ Յանոխան (ի պաշտոնե ներկայացնում է Վարշավայի կարդինալին) և Հայր Ալեքսանդր Սենյուկը (Լեհահայոց մշակույթի և ժառանգության  հիմնադրամի խորհրդի անդամ է, իսկ  հիմնադիրը՝ Կարդինալ Կազիմիր Նիչն է), որի մասին իր շնորհակալական խոսքում վկայել է Լեհաստանում Ադրբեջանի դեսպանը։ Ա․ Սենյուկը նաև ցուցահանդեսի համար տրամադրել է իրենց եկեղեցու առջևի տարածքը։

Անհրաժեշտ է նշել, որ Կարդինալ Կազիմիր Նիչը Վարշավայի ներկայիս մետրոպոլիտն է, միաժամանակ նաև Լեհաստանի հայ կաթոլիկների առաջնորդը։

Տեղեկացնենք նաև, որ մոտ ութ տարի առաջ Միխալ եպս․ Յանոխան մի խումբ լեհ  հոգևորականների հետ եղել է Արցախում, այցելել սրբավայրեր և մասնակցել պատարագների։

Կիսվել սոց․ ցանցերում