Պատրաստ եմ ընդունել որպես սրբազան, ոչ թե քաղաքական գործիչ․ Սյունիքի մարզպետը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պատրաստ է ընդունել Վազգեն (Բագրատ) Գալստանյանին, եթե նա Սյունիք գնա որպես սրբազան։

Այս մասին նա ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Պատրաստ եմ ընդունել որպես սրբազան, ոչ թե քաղաքական գործիչ»,- նշեց նա։

Ղուկասյանը շեշտեց՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ մեծագույն հարգանք ունի․ «Բայց եթե խոսում եք ակցիայի մասին, պետք է հասնի պահը, նոր որոշենք»։

Կիսվել սոց․ ցանցերում