Գալստանյանը սադրում է ոստիկաններին. իրավիճակը լարված է (տեսանյութ)

Գալստանյանին և նրա աջակիցներին ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Դեմիրճյան փողոց:

Վազգեն Գալստանյանը սկսեց սադրել և վիրավորել ոստիկանական զորքերին, որին արձագանքեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանին ևս Գալստանյանը փորձեց սադրել՝ նրան ասելով. «Ով ես դու»: Նա ոստիկանապետին նաև խուլիգան անվանեց:

Իրավիճակը լարվեց:

Ոստիականությունը պարբերաբար հավաքի մասնակիցներին հորդորում է չլարել իրավիճակը և չտանել բախումների:

Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Հանրապետության հրապարակում հրավիրած իր հանրահավաքի ժամանակ աջակիցներին առաջարկել է 4 օր նստացույց սկսել՝ խոստանալով, որ այդպես կհասնեն իշխանափոխության:

Նա ընդդիմադիր պատգամավորներին հորդորել է արտահերթ նիստ հրավիրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով:

Կիսվել սոց․ ցանցերում