ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ տեղի է ունեցել «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման արարողություն:

Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Կիսվել սոց․ ցանցերում