Պпւտինն իրավունք չունի խшղшղության պայմաններ պարտադրել Ուկրաինային. Օսթին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրավունք չունի Ուկրաինային խաղաղության պայմաններ պարտադրել։

Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

«Ես կարծում եմ` Վլադիմիր Պուտինն իրավունք չունի Ուկրաինային թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղության հասնելու համար», -ասել է նա:

Հունիսի 14-ին Պուտինը նշել է Կիևի հետ խաղաղ բանակցությունների պայմանները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել՝ պայմանով, որ Ուկրաինայի Զինված ուժերը դուրս գան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից:

«Ուկրաինան նույնպես պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից։ Հենց այդ գործողությունները կհանգեցնեն կրակի դադարեցման և բանակցությունների մեկնարկին», — հայտարարել Է Պուտինը

Կիսվել սոց․ ցանցերում