Տեսանյութ․«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի թիմը՝ տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի գլխավորությամբ, Բոստոնի մանկական հիվանդանոցում է եղել

Ամերիկյան NeuroKids ընկերության հրավերով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ի թիմը՝ տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի գլխավորությամբ, Բոստոնի մանկական հիվանդանոցում է եղել (Boston Children’s Hospital):

Հայաստանում նյարդավիրաբուժական ծառայության որակի բարձրացման համար Բոստոնի մանկական հիվանդանոցի նյարդավիրաբուժական ծառայությունը և Ամերիկյան NeuroKids ընկերությունը բեկումնային քայլով ազդարարել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ի հետ մանկական նյարդավիրաբուժական ծառայության ռազմավարական համագործակցության սկիզբը:

 

Համագործակցությունը նպատակ ունի առկա և հեռավար ձևաչափերով Հայաստանում ներդնել համաշխարհային մակարդակի նոր գիտելիքներ և տեխնոլոգիաներ, նախատեսվում են համատեղ քննարկումներ, սեմինարներ, գործնական դասընթացներ և վիրահատություններ:

Համագործակցության առանցքային բաղադրիչը նոր flexible նեյրոէնդոսկոպի (Storz 45.000-50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ) նվիրատվությունն է բժշկական կենտրոնին, որը միակն է տարածաշրջանում և նպատակ ունի հօգուտ նյարդավիրաբուժական բուժման կարիք ունեցող երեխաների հզորացնել մանկական նյարդավիրաբուժական պոտենցիալը:

 

Կիսվել սոց․ ցանցերում