Վրաստանում 7 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել

Վրաստանի արևմուտքում 7 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է եղել։

Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

Երկու երկրաշարժերն էլ զգացվել են Օնի քաղաքում: 4,4 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:42-ին, իսկ 4 մագնիտուդով երկրորդ ցնցումները՝ 19:49-ին:

Երկու դեպքում էլ օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։

Կիսվել սոց․ ցանցերում