Պետք է պատրաստ լինենք ընդունելու ԵՄ 10 նոր անդամ․ Ժոզեպ Բորել

Եվրոպական միությունը պետք է նախապատրաստվի նոր ընդլայնմանը, 10 նոր պետություններ ընդունելուն, և համաձայնեցնի դրանց ընդունման ժամկետները՝ նախապատրաստական աշխատանքներն արագացնելու համար։ Այս մասին Իսպանիայի Տոլեդոյում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նա նշել է, որ ընդլայնման գաղափարը եղել քննարկման առանցքում:

«Ուկրաինան պետք է դառնա ԵՄ նոր անդամ, Արևմտյան Բալկանները նույնպես: Ուկրաինայի պատերազմն արագացրեց ԵՄ ընդլայնման գործընթացը: Դա արժանիքների վրա հիմնված գործընթաց է, բայց կարծում եմ, որ լավ կլինի սահմանել քաղաքական նպատակներ, խթանել գործընթացին։ Սա վերաբերում է նաև մեզ, քանի որ մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու ԵՄ 10 նոր անդամ։ Այս պայմաններում որոշակի հորիզոնի, ընդունման ժամկետի սահմանումը թույլ կտա կենտրոնացնել ԵՄ երկրների և թեկնածու երկրների ջանքերը.»,- ասել է Բորելը։

Կիսվել սոց․ ցանցերում