ՀԱՊԿ-ի դաշնակիցները կարձագանքեն, եթե Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Ռուսաստանն օգնության կարիք ունենա:
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ներկայումս քարտուղարությունը չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից օգնության խնդրանք, սակայն վստահ եմ եթե դրա կարիքը լինի, դաշնակիցներն անտարբեր չեն մնա:
Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձը նման խնդիրների հաջող լուծման համար։»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Ըստ Տասմագամբետովի, ՀԱՊԿ քարտուղարությունը խոր ցավ է տեղեկացել ողբերգական իրադարձությունների մասին:
«Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկիչների գործողությունները և միջկրոնական ատելություն հրահրելու ցանկացած փորձ, նման հանցագործությունները արդարացում չունեն»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ Դաղստանում ահաբեկչություն է տեղի ունեցել․ զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայություն մատուցած հայր Նիկոլայը։
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։ Հարձակման դրդապատճառները հայտնի չեն:
