Հայաստանի մասին խոսելիս չի կարելի աչք փակել, որ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք․ Օվերչուկ

ԵԱՏՄ-ն ու Եվրոմիությունը անհամատեղելի են, իսկ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։

Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ ֆորումում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա գնահատմամբ՝Հայաստանի մասին խոսելիս չի կարելի աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք։

«Պետք է նաև հասկանալ, որ Եվրոմիությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մտերմությունից, նույնպես պետք է ընկալվեն որպես վճար, որ մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար գին, հետևաբար որոշ արտատարածաշրջանային խաղացողների այնտեղ գալը, իհարկե, կունենա հետևանքներ»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում