Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով օրերս մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու (հասարակական կառույցի) վերականգնման աշխԴրանք իրականացվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետզոտական կենտրոնի կազմած վերականգնման նախագծով։ Գիտահետազոտական կենտրոնի հաղորդմամբ, գիտանախագծային աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ճարտարապետ՝ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ իրականացվում է վերականգնման աշխատանքների հեղինակային հսկողություն։

Ըստ ժամանակացույցի՝ նախապատրաստվել է շինհրապարակը: Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը, կապվում են տախտակամածները՝ հիմնական վերականգնման աշխատանքների համար:

Կիսվել սոց․ ցանցերում