Պերուի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրի երկրաֆիզիկական ինստիտուտի հաղորդմամբ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 02.05-ին՝ Չալա քաղաքից 54 կիլոմետր հարավ-արևմուտք: Այն գտնվում է Արեկիպա շրջանի Կարավելի գավառում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասինտեղեկություններ դեռ չկան:

Կիսվել սոց․ ցանցերում